ՉՄԵԿՆԱԲԱՆՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը հրապարակել էինք, որ Հայ ազգային կոնգրեսի անդամ մի քանի կուսակցություններ ՀԱԿ-ի համամասնական ընտրացուցակում ներկայացուցիչներ չեն ունենալու: «Ժողովուրդ»-ը փորձեց նրանցից մեկնաբանություններ ստանալ որոշման պատճառների վերաբերյալ, բայց չստացվեց: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը ղեկավարում է «Ազգային վերածնունդ»-ը, շարունակ անհասանելի էր կամ տանը չէր: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Հայաստանում չէ: Իսկ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ասաց, որ իրենք այսօր նիստ պիտի հրավիրեն, որից հետո կխոսի: Միայն Ժիրայր Սէֆիլյանի «Հայ կամավորների համախմբում» միավորման դիրքորոշումն է հայտնի, որը բազմիցս ասել է, որ այս ռեժիմի օրոք չի մասնակցելու որեւէ ընտրության:




Լրահոս