Արրեոլան հաջորդ մարտը կանցկացնի հոկտեմբերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Կրիս Արրեոլան (36-4, 31 նոկաուտ) կվերադառնա ռինգ այս աշնանը:

Հաղորդվում է, որ 33-ամյա Արրեոլան կանցկացնի իր հաջորդ մարտն այս հոկտեմբերին: Ամերիկացու հնարավոր մրցակցի անունը դեռևս չի բարձրաձայնվում:

Հիշեցնենք, որ իր վերջին մենամարտն Արրեոլան անցկացրել է մայիսի 10-ին, որտեղ վեցերորդ ռաունդում նոկաուտի ենթարկվեց Բերմեյն Ստիվերնի  (24-1-1, 21 նոկաուտ) կողմից:

 




Լրահոս