Կառավարությունը որոշեց, որ Մաշտոցի այգու կրպակները չեն ապամոնտաժվի, իսկ բնապահպանները բողոքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօրվա նիստին հավանության արժանացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված “Պետական գույքն օտարելու մասին” նախագիծը, ըստ որի Մաշտոցի պուրակները կապամոնտաժվեն այն ժամանակ, երբ գործի կդրվի “Հին Էրիվան” նախագիծը: Վարչապետը իր խոսքում նշեց, որ երեկ իրենք ստացել են բնապահպանների կողմից նամակ և փորձում են հասկանալ նրանց: Նա նաև նշեց, որ իրենք միշտ համրերաշխ են եղել ընդդիմախոսների հետ: Վարչապետը այն վստահությունը հայտնեց, որ կրպակների ժամանակավոր կառուցումը բոլորի համար լավ կլինի և երևանիցիները գոհ կլինեն: Մինչ կառավարությունը ընդունեց այս որոշումը, դրսում՝ կառավարության շենքի առջև հավաքված մի խումբ բնապահպաններ պահանջում են կառավարությունից ապամոնտաժել կրպակները: Նրանք վանկարկում են՝ “այգին մերն է”, “եթե ապպա, ապա ապամոնտաժել”: Բնապահպան ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը բարձրախոսով ներկայացրեց բոլոր այն օրենքները, որոնք խախտվել են հանրային այգում կրպակների կառուցելիս: Բնապահպան Գոռ Հակոբյանը ևս մեկ անգամ հանրության ներկայացրեց, թե ինչպես են երեկ ոստիկանները խոշտանգել այգում ամրացված միակ վրանը: Բնապահապանների պահանջն է պատժել իրենց՝ բնապահպանների խաղաղ նստացույցը խանգարողներին: 




Լրահոս