50 մլն դրամ` մարզային ճանապարհների պահպանության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօր նիստում լրացուցիչ 50 մլն դրամ է հատկացրել մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային պահպանության, ընթացիկ պահպանման եւ շահագործման աշխատանքների իրականացման նպատակով։ Նկատի առնելով ՀՀ ԳԱԱ Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի բացառիկ նշանակությունը սեյսմիկ ռիսկի գնահատման, իրավիճակի վերլուծության և ընդհանրապես սեյսմիկ պաշտպանության ապահովման համար, կառավարությունն այն հետ է վերցրել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության “”Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայությունե”” ՊՈԱԿ-ին։ ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, ինչը պայմանավորված է ՀՀ քաղաքացիներին ներկայումս տրամադրվող AM սերիայի անձնագրերի տպաքանակը 250 հազարով ավելացնելու անհրաժեշտությամբ։ Մեկ այլ որոշմամբ, որի ընդունումը բխում է ,Նույնականացման քարտերի մասինե ՀՀ օրենքից, ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տրվում նույնականացման քարտի հիման վրա ստանալ այլ երկրից վերադարձի վկայական։




Լրահոս