ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եզդիները տրամադրված են Հանրապետական կուսակցության կողքը կանգնել, բայց դա իրենց իրավունքն է, մենք չենք կարող մարդկանց ստիպել, ասել, բայց մեր նախագահությունն արդեն որոշում է կայացրել, որ մենք պաշտպանենք ՀՀԿ-ին»:

Ազիզ Թամոյան tert.am

Դե իհարկե, եզդիները պետք է ՀՀԿ-ին պաշտպանեն: Էլ ո՞ւմ: Բայց եզդիների միության նախագահը հետաքրքիր ձեւակերպումով է ՀՀԿ-ին պաշտպանում. դե ասել ենք, բայց չենք կարող ստիպել: Այսինքն` հրապարակավ ձեր կողքին ենք, բայց եթե եզդիները կրկին խաբեն ու ինչպես Կարապետիչի դեպքում, չքվեարկեն ՀՀԿ-ի օգտին, ապա Թամոյանը մեղավոր չէ: Հո չի՞ ստիպելու մարդկանց: Հիշո՞ւմ եք, խեղճ Տիգրան Կարապետյանն այդքան հեռուստացույց ու DVD բաժանեց եզդիներին, իսկ նրանք խաբեցին ու չքվեարկեցին Ժողովրդական կուսակցության օգտին: Այնպես որ, ՀՀԿ-ն այս առումով մտածելու բան ունի: Եզդիները կարեւոր պահերին ճիշտ կողմնորոշվելու հատկություն ունեն:




Լրահոս