“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում պնդում է, թե մարտի 14-ին ՀՀ ԶՈՒ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանությունում, զորամասերից մեկում դեռևս մեկ ամիս առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով բերման ենթարկված մի խումբ զինվորներ դաժան ծեծի են ենթարկվել: “Զինվորներից առավել մեծ վնասվածքներ է ստացել (դեմքի շրջանում) Արսեն անունով սևանցի մի երիտասարդ, որին “լռեցնելու” նպատակով, ծեծելուց հետո, ետ են տարել զորամաս, արձակուրդ ձևակերպել և, պահանջելով որևէ մեկին չպատմել կատարվածի մասին, տուն ուղարկել”,-ասված է “Չենք լռելու”-ի հաղորդագրությունում։ Նախաձեռնությունը, վկայակոչելոի իր հավաստի տեղեկությունները, հաղորդում է, որ այդ “խուլիգանությանն անմիջական մասնակցություն են ունեցել Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռ. Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը և քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը”: “Այս ամենում առավել մեծ զզվանք է առաջացնում զորամասի հրամանատարի կեցվածքը, որը Ռազմական ոստիկանության հետ հարաբերությունները չսրելու նպատակով, համաձայնել է մտնել այդ կեղտոտ խաղի մեջ` ռազմական ոստիկանների ձեռքերից ծեծված վիճակում ընդունելով զինվորին և տուն ուղարկելով”, – ասվում է “Չենք լռելու”–ի հաղորդագրությունում: Ըստ նախաձեռնության՝ Արսենը մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի գործում է ներգրավվել զուտ որպես վկա. “Հարկ ենք համարում նշել նաև, որ զինվորներին ծեծի ենթարկելը հայկական բանակում սովորական երևույթ է: Այն հատկապես տարածված է Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող զորամասերում, ուր հիմնականում ծառայում են որևէ “տանիք” չունեցող երիտասարդներ: Այդ հանգամանքը թևեր է տալիս խուլիգան սպաներին: Ու եթե անգամ գլխավոր շտաբում նստած բարձրաստիճան զինվորականները ցանկանում են որևէ բան փոխել, բայց ոչինչ չի ստացվում, ապա թող ընդունեն սեփական անզորությունը և իրավիճակին չտիրապետեպելու հանգամանքըե,– ասվում է հայտարարությունում: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը հայտնեց, որ Ռազմական ոստիկանության պետի ցուցումով նշանակվել է ծառայողական քննություն ՝”ներկայացված նյութում ներառվածի իսկությունը” պարզելու վերաբերյալ:
Ռազմական ոստիկանությունում զինվորին դաժանաբար ծեծել են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ