Պետերբուրգի Վիբորգի շրջանում խեղդված տղա են գտել: Ինչպես տեղեկացրել են քաղաքի իրավապահ մարմինները, դիակը գտել են հուլիսի 14-ին ժամը 18:30-ին, Բոլշայա Օզյորնայա փողոցի թիվ 31 շենքի դիմաց գտնվող Վերխնի Սուզդալսկի լճից:
Մարմնին բռնության նշաններ չեն հայտնաբերվել: Տղան 12 տարեկան էր և սովորում էր 5-րդ դասարանում: Երեխան ապրում էր մոր հետ: Փաստի առնչությամբ կատարվում է ստուգում, հայտնում է rosbalt.ru-ն: