ԱՄՆ-ում «դիակիզել են» մեծ քանակությամբ խխունջների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի մաքսային ծառայության աշխատակիցներն այրել են Նիգերիայից բերված հսկայական խխունջների խմբաքանակը: Մինչև 1 կիլոգրամ քաշ ունեցող այդ խխունջների ներկրումն ԱՄՆ արգելված է:

Ապօրինի բեռը Կալիֆորնիա էր բերվել ոմն պատվիրատուի համար. հայտարարել են մաքսավորները՝ հաստատելով, որ բոլոր 67 խխունջները «դիակիզվել» են:

Տեղի իշխանությունները փորձում են պարզել, թե մեկ մարդու ինչին էին պետք այդքան խխունջները: Այդ խխունջների մի քանի օրինակներ սովորաբար գտնվել են ուղևորների ուղեբեռում:

Այդ տեսակի խխունջները համարվում են աշխարհում ամենամեծը և կարող են հասնել մինչև 20 սանտիմետրի:

Արևմտյան Աֆրիկայում այս խխունջները համադամ ուտեստ են համարվում, սակայն ամերիկյան իշխանություններն արգելում են դրանց ներկրումը, քանի որ դրանք իրենց վրա մակաբույծներ են կրում, ներառյալ՝ մինինգիտի հարուցիչը: Բացի այդ՝ հսկայական խխունջները կարող են մեծ վնաս հասցնել գյուղատնտեսությանը, քանի որ նրանք ամեն բան ուտում են՝ գյուղմթերքներից մինչև գաջ և ներկ:




Լրահոս