Արցախում զոհվածն Ասկերանի բնակիչ էր. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես armlur.am-ը հայտնել էր` այսօր Արցախում հակառակորդի կրակոցից զոհվել էր բնակիչ Արվիդ Դանիելյանը: Դեպքը տեղի է ունեցել Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում տեղակայված` «Սարիջալու» կոչվող տեղանքում:

Armlur.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը նշեց, որ վաղուց  է ճանաչում հակառակորդի կրակոցից զոհվածին:

Գրիգորյանը նշեց, թե դեպքը տեղի է ունեցել «Սարիջալու» կոչվող տեղանքում, գյուղի և գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ:  «Հակառակորդը խփել է ու անմիջապես գլխին», – նշեց Գրիգորյանը:

Նա նաև հավելեց, թե զոհվածն Ասկերանի բնակիչ է, ինքը շատ լավ ճանաչում էր նրան, սակայն չկարողացավ նշել, թե քանի տարեկան է և առհասարակ ինչով է զբաղվում

 




Լրահոս