Հունիսի 2-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր էր ընտրվել Դավիթ Մուրադյանը: Նա ընտրվել էր ձայների 21 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Կառավարության հուլիսի 17-ի նիստում Արմեն Աշոտյանը կներկայացնի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշումը: Ըստ այդմ`Դավիթ Մուրադյանը պաշտոնապես կդառնա Թատերականի ռեկտոր:
Ըստ այդմ`Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Դ. Մուրադյանի հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: