ՎԵՐՋԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ
Դեկտեմբերի 14-ին Բազմակողմանի ոլորտային բյուջետային գործառույթների շրջանակներում Եվրոպական միությունը վճարել է 4.8 մլն եվրո Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրում ամրագրված պետական ֆինանսների կառավարման, հանրային հատվածի թափանցիկության բարձրացման եւ Եվրոպական միության ու միջազգային առեւտրային չափանիշների հետ ներդաշնակեցման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների դիմաց: Այն ԵՄ եւ ՀՀ միջեւ 2010թ. համաձայնեցված բյուջետային օժանդակության գործառույթների մի մասն է:
ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ
Դեկտեմբերի 17-ին Փարիզում Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Ազգային հիփոթեքային վարկային վերաֆինանսավորում իրականացնող ընկերության միջեւ ստորագրվել է 10 մլն եվրոյի վարկավորման համաձայնագիր, որով նախատեսվում է սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված միկրովարկերի տրամադրում:
ՀԱՐՑԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ
Ուկրաինական եվրապարտատոմսերի դիմաց 15 միլիարդ դրամ հատկացնելու Ռուսաստանի որոշումից հետո ենթադրվում էր, որ Մոսկվայում Յանուկովիչն ու Պուտինը կարող էին քննարկել Ուկրաինայի՝ ՄՄ-ին անդամակցելու հարցը: Սակայն Պուտինն անձամբ է հերքել այդ ենթադրությունը` հայտարարելով, որ նման հարց չի քննարկվել: