«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանին վերևներից զգուշացրել են չմտնել բանկային ոլորտ, չխանգարել արտոնյալ համարվող բանկերին և ճնշում չգործադրել նրանց վրա:
Բաղրամյան 26-ին մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը այս նախագգուշացումը ստացել է այն բանից հետո, երբ գործարարների հետ թիրախային հանդիպումից հետո անդրադարձել է անկառավարելի դարձած բանկային համակարգի մասին հնչած դժգոհությաններին:
Փաստորեն, երբ նոր վարչապետը փորձեց մտնել ֆինանսական այդ հզոր կառույցների դաշտ, նրան անմիջապես «stop» տվեցին նախագգուշացնելով, որ այդ դաշտում խաղալն անթույլատրելի է և չի խրախուսվում: Ի դեպ, նույն մտադրությունների շարքից էր, թերևս, բանկերից մեկի հետ խրոնիկ խնդիր ունեցող գործարար Մանվել Տեր-Առաքելյանի հետ նորանշանակ վարչապետի հանդիպումը, ինչի արդյունքը առայժմ տեսանելի չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։