Օլիգարխ-ավազահանքատերերի անկշտության արդյունքում փոխվել է Արաքս գետի հունը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արաքս գետի հունի փոփոխության մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է: Մասնագետները շարունակում են պնդել, որ մի քանի օլիգարխ-ավազահանքատերերի անկշտության արդյունքում Արաքսի ափերից այնքան ավազ է հանվում, որ գետի հունը փոխվում է՝ նեղացնելով առանց այդ էլ փոքրիկ մեր երկրի տարածքը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաժանվում է Արաքս գետով, որտեղից հանված ավազի ամեն տոննան գետը թեքում է դեպի մեր կողմ: ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Վոլոդյա Համբարձումյանն՝ անդրադառնալով գետի հունի խախտման հետ կապված մտահոգություններին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանեց. «Տարիներ առաջ Արաքսը տեղաշարժվել է, բայց հանքավայրի պատճառով չի եղել: Թեեւ հանքավայրերն իրականում պետք է ափից հեռու գտնվեն: Իսկ ահա մեզ մոտ` բոլորն էլ ափն ապականում են: Նույնիսկ երկու տարի առաջ դեպքեր եղան Արաքսավանում, երբ հանքավայրերի աշխատակիցները հասել էին Թուրքիայի կողմ եւ ավազ էին հանել: Եվ թուրքական կողմը բողոքեց: Մինչդեռ պետք է գետի բնամասը չանցնեին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս