Մոսկվայում 68 քրեական հեղինակություն է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե 70 մարդ է ձերբակալվել Մոսկվայի արևելյան մասում կայացած գողական հավաքի կասեցման արդյունքում:

Հուլիսի 15-ի գիշերը Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է կազմակերպված հանցավոր խմբերի 68 ներկայացուցիչ, որոնք, ըստ առկա տեղեկատվության, հավաքվել էին Մոսկվայում՝ ազդեցության ոլորտները բաժանելու նպատակով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել է Քրեական հետախուզության մամլո ծառայության աշխատակիցը:

Նախնական տվյալների համաձայն՝ հանդիպման կազմակերպիչն է եղել ծագումով տաջիկստանցի 31-ամյա հանցագործը, որը մայրաքաղաքում ավելի քան 10 ավազակային հարձակման մասնակից է: Իրավապահներին հաջողվել է ստանալ նշված հանցագործություններին նրա մեղսակցության ապացույցները: Խուզարկության ժամանակ ձերբակալվածներևից մեկի մոտ հայտնաբերվել է հրազեն՝ առանց օգտագործման թույտվության. տեղեկացնում է vesti.ru-ն:




Լրահոս