Չինաստանի Գույչժոու և Ցզյանսու նահանգներում 12 մարդ զանգվածային ինքնասպանության փորձ է կատարել, որպեսզի լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրի բնակելի տների հարկադիր քանդմանը. տեղեկացնում է The Telegraph-ը:
Զանգվածային ինքնասպանությունների երկու փորձի արդյունքում 3 մարդ զոհվել է, 9 մարդ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:
Ինքնասպանության գնացող անձանցից յուրաքանչյուրը 250 մլ պեստիցիդ է ընդունել երկու նահանգներում գտնվող տեղեկատվական գործակալությունների շենքերի առջև՝ այդպիսով փորձելով գրավել լրատվամիջոցների ուշադրությունը: