Շուտով պարզ կլինի Բրազիլիայի նոր մարզչի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատում է, որպեսզի ինչքան հնարավոր է` շուտ կողմնորոշվեն ազգային հավաքականի ընտրության հարցում: Այդ մասին հայտնել է ֆեդերացիայի նախագահ Ժոզե Մարիա Մարինը:

«Ամեն ինչ կախված կլինի մի հանդիպումից, որը մենք կանցկացնենք շաբաթվա վերջում: Հույս ունենք, որ կկարողանանք ասել ազգային հավաքականի նոր մարզչի անունը մինչ հուլիսի 22-ը», -մեջբերում է Մարինի խոսքերը O Globo-ն:

Հիշեցնենք, որ 2014թ. աշխարհի առաջնության ավարտից հետո նախկին մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հեռացվեց մարզչի պաշտոնից:




Լրահոս