Բերլուսկոնին չի օգտվել մարմնավաճառների ծառայություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի վերաքննիչ դատարանը «Ռուբիի գործով» արդարացրել է նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին:

77-ամյա քաղաքական գործիչը մեղադրվում էր մարմնավաճառների ծառայություններից օգտվելու մեջ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Առաջին ատյանի դատարանը Բերլուսկոնիին դատապարտել էր 7 տարվա բանտարկության և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու ցմահ արգելքի: Այժմ դատախազությունը կարող է դիմել գերագույն դատական ատյան հանդիսացող վճռաբեկ դատարան՝ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու պահանջով:

Գործի հետաքննությունը սկսվել էր 2010թ.-ին: Գործի համար հիմք է հանդիսացել այն ժամանակ դեռ կառավարությունը գլխավորող Բերլուսկոնիի անձնական հեռախոսազանգը Միլանի ոստիկանություն, որտեղ գողության համար ձերբակալված էր անչափահաս մարոկացի Քարիմա էլ Մարուգը՝ Ռուբի մականունով: Սիլվիոն կարգադրել էր ազատ արձակել աղջկան: Անցկացված հետաքննությունը, ըստ դատախազության, բացահայտել էր վարչապետին թեթևաբարո աղջիկներով մատակարարելու մի ողջ համակարգ: Դատարանի դահլիճում ինքը՝ Բերլուսկոնին, ներկա չէր: Դատարանի որոշման հրապարակման ժամանակ նա գտնվում էր ծերանոցում, ուր պատիժ է կրում մեկ այլ գործով:




Լրահոս