3 հայ շախմատիստներ` առաջատարների խմբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարական Պլովդիվում ընթացող Եվրոպայի շախմատի տղամարդկանց անհատական առաջնության 2-րդ տուրում հայ շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը, Արթուր Գաբրիելյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Սերգեյ Գրիգորյանցը հերթական հաղթանակները տոնեցին` առավելության հասնելով համապատասխանաբար Էլյոն Նակարի, Դավիթ Բենիձեի, Եվգենի Պոստնիի, Անդրեաս Հագենի, Վեսելին Պանտևի ու Կոնստանտինոս Միխոպուլոսի նկատմամբ: Սերգեյ Մովսիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը և Վլադիմիր Հակոբյանը կեսական միավոր վաստակեցին Սիպկե Էռնստի, Վիկտոր Լազնիչկայի, Վլադիմիր Օնիշչուկի և Հովհաննես Գաբուզյանի հետ պարտիաներում: Արման Փաշիկյանն ու Վլադիմիր Պողոսյանը զիջեցին Իլյա Խմելնիկերին և Անդրեաս Դիերմայրին: Այսպիսով` երկրորդ տուրից հետո Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արթուր Գաբրիելյանը 100 տոկոսանոց արդյունքով գտնվում են առաջատարների խմբում: Զավեն Անդրիասյանը (50-րդ տեղ), Սերգեյ Մովսիսյանը (80), Սամվել Տեր-Սահակյանը (84), Գաբրիել Սարգսյանը (104), Տիգրան Լ. Պետրոսյանը (117) և Սերգեյ Գրիգորյանցը (121) իրենց ակտիվում ունեն 1,5-ական միավոր: Արման Փաշիկյանը (131), Հովհաննես Գաբուզյանը (184) և Վլադիմիր Հակոբյանը (214) վաստակել են 1-ական միավոր: Վլադիմիր Պողոսյանը պարտվել է անցկացրած պարտիաներում և 0 միավորով հայտնվել է 318-րդ հորիզոնականում:




Լրահոս