Ադրբեջանցի մարդասպանի համար դատախազը 18 տարվա ազատազրկում է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազության ներկայացուցիչը պահանջում է 18 տարվա ազատազրկման ենթարկել ադրբեջանցի Օրհան Զեյնալովին, ով մեղադրվում է Բիրյուլովոյում Եգոր Շչերբակովի սպանության մեջ:

Ինչպես տեղեկացնում է РАПСИ-ն, դատախազը հայտարարել է, որ Զեյնալովի մեղքն ամբողջովին հաստատվել է դատարանին ներկայացված ապացույցներով և վկաների ցուցմունքներով: Նա նաև խնդրել է դատարանին բավարարել սպանվածի հոր քաղաքացիական հայցը և նրան 5 մլն ռուբլի վճարել:

Քննության վարկածով՝ 2013թ. ապրիլի 13-ին Զեյնալովը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, աննշան առիթն օգտագործելով՝ լեզվակռվի ժամանակ հարձակվել է Շչերբակովի վրա և ծեծի ենթարկել նրան ընկերուհու ներկայությամբ: Այդ բանից հետո մեղադրյալը հանել է գրպանի դանակը և երկու անգամ հարվածել Շչերբակովին: Հարվածներից մեկը դիպել է նրա սրտին: Տուժածը տեղում մահացել է:

Այդ դեպքը լայն հասարակական հնչեղություն է ստացել և Արևմտյան Բիչյուլյովոյում անկարգությունների առիթ հանդիսացել:




Լրահոս