Կրթական ծրագրերը շարունակաբար փոփոխվում են: Ճիշտ է ` դրանից կրթության որակը չի շահում, բայց մեզ մոտ ցանկացած ուսումնական տարեմուտ առանձնանում է տարատեսակ նորարարություններով:
Շատ է քննարկվում նաև նոր առարկաներ ավելացնելու կամ եղածները կրճատելու հարցը: Այս առիթով` հերթական սեպտեմբերից առաջ Armlur.am-ը հետաքրքրվեց, թե երևանցիներն ինչ նոր առարկաներ կցանկանային ավելացված տեսնել ուսումնական ծրագրերում և որոնք են այն առարկաները, որոնց ուսուցման շարունակությունն այնքան էլ նպատակահարմար չէ:
Պատասխաններից կարելի է եզրակացնել, որ եղած ծրագրերն ու առարկաները գոհացնում են դպրոցահասակներին և նրանց ծնողներին: Բայց որքան էլ զարմանալի լինի` մարդիկ կողմնակից են նաև նորարարությունների, հատկապես սպորտային առարկաների ներդրմանն ուսումնական ծրագրերում: