«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանը վերջնականապես ազատվեց իր պաշտոնից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրա փոխարեն ՔԿՀ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչության պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը: Երեկ օրվա ընթացքում ՔԿՀ-ում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Հայկ Հարությունյանը նոր պաշտոն կստանա առաջիկայում:
Չի բացառվում, որ նա կնշանակվի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Թեեւ այդ պաշտոնի համար երեկ շրջանառվում էր նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի անունը:
Նրան էլ գործարար Բարսեղ Բեգլարյանն է փորձում նշանակել տալ ԱԱԽՔ պաշտոնում, քանի որ քննչական կոմիտեի վերջնական ձեւավորումից հետո Համբարձումյանը գործազուրկ կդառնա:
Հավելենք, որ Հայկ Հարությունյանի պաշտոնանկությունն անուղղակիորեն հաստատեց պտտվող լուրերն այն մասին, որ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հերթով ազատվում է իրեն «չենթարկվողներից»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։