Իտալացիները մարտի 21-ին տոնում են ծառի օրը: Իտալիայում ծառի առաջին տոնը նշվել է 1898թ.-ին` Իտալիայի կրթության նախարար Գվիդո Բաչելլիի աջակցությամբ, իսկ 1923թ.-ին տոնը պաշտոնական բնույթ է ստացել: Անտիկ մշակույթում տարածված է եղել ծառատունկերի համար տոնակատարություններ կազմակերպելը: Ծառերն այդ ժամանակ դասակարգվել են որպես սուրբ, աստվածային եւ աշխարհիկ: Յուրաքանչյուր տարի ծառի օրը միացնում է հազարավոր մարդկանց: Մասնակիցները ծառեր են տնկում, կանաչապատում այգիները եւ պուրակները` այդ կերպ ցուցադրելով իրենց սերն ու հարգանքը բնության հանդեպ:
ԾԱՌԻ ՕՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ