Ջրանցքից խեղդվող քաղաքացու են հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 26-ին` ժամը 06.40-ին, ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-8 ավտոճանապարհի Արտաշատ-Շահումյան հատվածում` նորակառույց ջրերի գործարանի մոտակայքում, քաղաքացին ընկել է ջրանցքը և չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել Մ.  Բ.-ին (ծնվ.1957 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են Արտաշատ քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
 




Լրահոս