Արսենի Յացենյուկը նշել է իր հրաժարականի պատճառը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի վարչապետի պաշտոնից հրաժարական տված Արսենի Յացենյուկը նշել է իր քայլի պատճառը, այն է՝ Գերագույն ռադայի որոշումների դեմ բողոքը: Այս մասին Յացենյուկը հայտարարել է «Շուստեր-live» հաղորդման ժամանակ:

Նա, մասնավորապես, ասել է. «Հրաժարականի մասին իմ որոշումը պայմանավորված է հետևյալով. ցանկանում եմ, որ ամբողջ երկիրը տեսնի, որ խորհրդարանը հրաժարվում է աջակցել Ուկրաինայի զինված ուժերին: Գերագույն ռադան հրաժարվում է պայքարել արևելքի համար»,- ասել է Յացենյուկը:




Լրահոս