Վթարի է ենթարկվել Բոդրումից դուրս եկած ավտոբուսը. կա 54 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական Բոդրում հանգստավայրից դուրս եկած ավտոբուսը վթարի է ենթարկվել, վիրավորվել է 54 մարդ:

Նրանցից 6-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ավտոբուսը Քայսեր քաղաքի մոտակայքում դուրս է եկել ճանապարհից, մոտ 200 մետր ընթացել է հողածածկ տարածքով, ապա` բախվել այգիներից մեկի պարսպին և շրջվել:

Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառը եղել է վարորդի անուշադրությունը:




Լրահոս