Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումները և գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները:Մտահոգիչ է եղել մարդու և առաջին հերթին տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը: Միայն 2011թ. պաշտոնական տվյալներով հայտնաբերվել է շրջակա միջավայրի համար վնասակար գործունեության իրականացման 5 դեպք, երբ առկա չի եղել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն:Շարունակվել է Հայաստանի Հանրապետությունում կանաչ տարածքների ոչնչացումը, մասնավորապես՝ անտառների (անտառային հողերի) հատկացումները տարբեր տնտեսական գործունեությունների իրականացման համար, ընդ որում՝ առանց համապատասխան պաշարների հստակ գնահատման և բնապահպանական ազդեցությունների հաշվարկման: Շարունակվել են ապօրինի ծառահատումների դեպքերը, որոնք Նախարարության համապատասխան կառույցների կողմից չեն արձանագրվել, և համապատասխան վարչական վարույթներ չեն սկսվել: Մտահոգիչ է եղել հանքարդյունահանման հետ զուգակցվող և շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը թողնող ևս մեկ խնդիր՝ այդ գործունեության արդյունքում շարունակաբար աճող թափոնները և պոչամբարները: Նախարարության կողմից բավարար չափով չեն ուսումնասիրվել ՀՀ տարածքում լեռնահանքային արդյունաբերության հետևանքով խախտված, դեգրադացված հողերը (պոչամբարներ, մետաղական հանքավայրերի լցակույտեր):Առանձին դեպքերում Նախարարությունը թերացել է կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին սահմանված կարգով հասարակությանը իրազեկելու գործընթացը կազմակերպելու ժամանակ: Որոշ դեպքերում էլ հասարակական կառույցների հետ չի քննարկել իրավական ակտերի նախագծերը: 2011թ. ՀՀ բնապահպանության նախարարության ,Թեժ գիծե ծառայությունը գրանցել է 36 զանգ: Նման ցածր ցուցանիշը վկայում է ինչպես բնակչության իրազեկվածության ցածր մակարդակի, այնպես էլ նախարարության հանդեպ ունեցած վստահության պակասի մասին:Արձանագրված դրական զարգացումներըՊահպանվել է Սևանա լճի մակարդակի բարձրացման կայուն միտումը և Սևանա լճի հարակից տարածքներում ստեղծվել են հանրային լողափեր:Կասեցվել են ,Թռչկանե ջրվեժը սնուցող գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման շինարարական աշխատանքները, և ջրվեժը ներառվել է ՀՀ բնության հուշարձանների ցանկում` որպես գեղագիտական առանձնահատուկ արժեք ունեցող ջրագրական հուշարձան: Մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ ՀՀ-ում իրականացվել են անտառային ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրեր:
Հայաստանում շարունակվում է կանաչ տարածքների ոչնչացումը. ՄԻՊ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ