Մարտի 29-ին, ժամը 17.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան 31/8 շենքի 8-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը։ Ոստիկանների պահանջով փականագործի օգնությամբ բացվել է բնակարանի դուռը, որի հյուրասենյակում անօգնական ընկած վիճակում հայտնաբերվել է 1927 թ. ծնված Իոսիֆ Սմբատի Օսիպովը։ Վերջինս թունավորման նախանշաններով տեղափոխվել է “Արմենիա” բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է:
Թունավորում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ