Ավելի քան 400 ուկրաինացի զինվորականներ դիմել էին ռուս սահմանապահներին՝ ապաստան տրամադրելու խնդրանքով: Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի վարչության մամլո ծառայության ղեկավար Վասիլի Մալաևը:
Նրա խոսքով, կիրակի գիշերը մարզային սահմանապահ վարչության աշխատակիցները հումանիտար միջանցք են բացել և ապաստան խնդրողներին թույլ տվել անցնել Ռուսաստանի տարածք: Նրանց թվում են եղել 164 ուկրաինացի սահմանապահներ: