Ընտրություններում պարտվելու դեպքում Էրդողանը կհեռանա քաղաքականությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանը պատրաստ է հեռանալ քաղաքականությունից՝ նախագահական ընտրություններում պարտվելու դեպքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ամրուլլահ Իշլերը՝ տեղեկացնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:

Նրա խոսքով, երկրում Էրդողանի կողմից անցկացվող բարեփոխումները հանդիսանում են ապացույցն այն բանի, որ Թուրքիայի ժողովուրդը կպաշտպանի նրա թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում:

Նախագահական ընտրությունները Թուրքիայում կանցկացվեն օգոստոսի 10-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա ձայների 51 տոկոսը, ապա օգոստոսի 24-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը:




Լրահոս