«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 31-ամյա դատապարտյալ է հանկարծամահ եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանկարծամահ է եղել «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Ասատուր Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնում են Armlur.am-ի աղբյուրները, ավազակային հարձակման համար 7 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Ասատուր Հովհաննիսյանը կախվածություն է ունեցել թմրանյութերից, և մետադոնային բուժման համար «Արթիկ» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ էլ երեկ մահացել է:

Armlur.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հաստատեց մեր տեղեկությունը դատապարտյալի մահվան մասով և տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում:

Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ` Ասատուր Սերժի Հովհաննիսյանը ծնվել է 28.07.1983թ.: 01.11.2010թ. Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց համաձայնությամբ) դատապարտվել էր ազատազրկման՝ 7 տարի 7 ամիս ժամկետով:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ 31-ամյա դատապարտյալը Արարատի մարզի բնակիչ էր, պատիժը կրում էր 6 տարի:

Տաթև Հարությունյան




Լրահոս