ԼՂՀ ՊԲ տեղեկությունների համաձայն այսօր հակառակորդի դիպուկահար կրակոցից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կրտսեր սերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը՝ ծնված 1971թ:
ՊՆ-ն կիսում է ծանր կորստյան վիշտը, հավերժ փառք մեր դիրքապահներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: