Դատավորները գնալով հարստանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղուց հաստատված փաստ է, որ Հայաստանի դատավորները պաշտոնյաների շարքում ամենահարուստներից են: Դա է վկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրանց հայտարարագրերը:

Armlur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանն իր հայտարարագրում նշել է, թե ունի 43 միլիոն դրամ: Բացի այդ` նա 1 տարվա ընթացքում 10 մլն դրամ է վաստակել, որը գոյացել է միայն աշխատանքի վարձատրությունից:

Իսկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը հայտարարագրել է 4 միլիոն դրամ: 1 տարվա ընթացքում, ի տարբերություն իր գործընկերոջ, նա մի փոքր ավել է վաստակել՝ 14,4 միլիոն դրամ, որից 5,6 միլիոն դրամը կենսաթոշակն է, իսկ 8,4 միլիոնը՝ տարեկան աշխատավարձը. 360 հազար դրամ էլ կազմել են այլ եկամուտները:

Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը հայտարարագրել է 6 միլիոն դրամ իսկ միայն աշխատավարձից գոյացած եկամուտը կազմել է 8.4 մլն դրամ:




Լրահոս