Ռեյնան կարիերան կշարունակի «Բավարիա»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան իր կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»։ Գերմանական ակումբի տնօրենների խորհրդի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն արդեն հաստատել է այս տեղեկությունը:

Առաջիկա օրերին 31-ամյա ֆուտբոլիստը կժամանի Մյունխեն, որտեղ էլ կանցնի բուժզննում։ Իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ «Բավարիան» Ռեյնայի համար կվճարի 2.5 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում իսպանացին վարձավճարով խաղում էր իտալական «Նապոլիում», որի կազմում մասնակցել է 43 հանդիպման։




Լրահոս