ԿԸՀ-ն սահմանեց նախընտրական քարոզչության եթերաժամերն ու հաջորդականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 2-ին սահմանեց Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով նախընտրական քարոզչության համար հատկացվող անվճար եւ վճարովի եթերաժամերը: հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ նախատեսված է Հանրային հեռուստատեսությամբ եթեր հատկացնել ժամը 18:00 –ից, հանրային ռադիոյով` ժամը 13:30 եւ 21:40-ին` ժամանակացույցին համապատասխան: Նշված ժամը, Մուկուչյանի խոսքով, կարող է տեղափոխվել` տեխնիկական պատճառներից ելնելով, սակայն ոչ ավել, քան երեսուն րոպե: Հանրային հեռուստատեսությամբ նախատեսված է հատկացնել 60  րոպե անվճար եւ մինչեւ 120  րոպե վճարովի հիմունքներով եթերաժամանակ, դրանք ԿԸՀ-ն որոշեց բաշխել հետեւյալ կերպ` ապրիլի 8-ից 22-ը ներառյալ` օրական երկու րոպե անվճար, մինչեւ 4 րոպե` վճարովի, ապրիլի 22-28-ը` երկու րոպե անվճար, հինգ րոպե` վճարովի, ապրիլի 29-ից մայիսի 4-ը` երեք րոպե անվճար, հինգ րոպե վճարովի: Հանրային ռադիոյով կտրամադրվի 120 րոպե անվճար, 180 րոպե` վճարովի: Նշված եթերաժամը կբաշխվի հետեւյալ կերպ. ապրիլի 8-25`  երկու անգամ` երկուական րոպե անվճար, երեքական րոպե` վճարովի, ապրիլի 26-ից 28-ը` երկու անգամ երեքական րոպե անվճար, չորսական րոպե վճարովի, ապրիլի 29-ից մայիսի 4-ը` երկու անգամ երեքական րոպե անվճար, չորսական րոպե վճարովի:ԿԸՀ-ն սահմանեց նաեւ ԱԺ 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ընտրություններին համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքին նախընտրական քարոզչության եթերաժամի տրամադրման հերթականությունը: Վերջինիս համաձայն` նախընտրական քարոզարշավի ,մեկնարկըե թե Հանրային հեռուստաընկերությամբ, թե Հանրային ռադիոյով կտա ,Բարգավաճ Հայաստանե կուսակցությունը:Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ին:




Լրահոս