Մադրիդի «Ռեալ»-ը որոշել է բաժանվել Իկեր Կասիլյասից կամ Դիեգո Լոպեսից: Ամռանն «Արքայական ակումբը» ձեռք է բերել «Լևանտեի» ու Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասին ու թիմն այժմ ունի երեք դարպասապահ:
Իսպանական ակումբը պատրաստ է բաժանվել Կասիլյասից այն դեպքում, եթե նրա տրանսֆերի համար ստանա 20 միլիոն եվրո: Նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, սակայն, ըստ այդ ակումբների, 33-ամյա դարպասապահի համար նման գումարը չափազանցված է: