Մոսկվան՝ ամենաանհյուրընկալ քաղաքների ցանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Condé Nast Traveler-ի ընթերցողների վարկածով՝ Ռուսաստանի մայրաքաղաքն աշխարհի ամենաանհյուրընկալ քաղաքների ցանկում գրավում է 3-րդ տեղը:

Մոսկվայից առաջ են անցել միայն Յոհաննեսբուրգը (Հարավաֆրիկյան Հանրապետություն) և Կաննը (Ֆրանսիա), որոնք համապատասխանաբար գրավել են առաջին և երկրորդ տեղերը: Չորրորդ տեղում է Փարիզը, որից հետո գալիս են Պեկինը (Չինաստան), Ֆրանկֆուրտը (Գերմանիա), Միլանը (Իտալիա), Մոնտե Կարլոն (Մոնակո) Նասաուն (Բահամյան կղզիներ):

Ամենահյուրընկալ քաղաքների ցանկը գլխավորում են Օքլենդը (Նոր Զելանդիա) և Մելբուրնը (Ավստրալիա), որոնք հավաքել են հավասար քանակությամբ միավորներ: Մյուս տեղերը հաջորդաբար զբաղեցրել են Վիկտորիան (Կանադա), Չարլստոնը (Հարավային Կարոլինա, ԱՄՆ), Դուբլինը (Իռլանդիա) և Սիդնեյը (Ավստրալիա). տեղեկացնում է moya-planeta.ru-ն:




Լրահոս