աճուրդի կհանվի Մահաթմա Գանդիի արյան կաթիլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 17-ին վաճառքի կհանվի հնդիկների ազատության համար հայտնի պայքարող Մահաթմա Գանդիի արյան կաթիլը: Ողբերգությունը տեղի է ունեցել 1948 թվականի հունվարի 30-ին՝ 17:17-ին Նյու Դելիում գտնվող Գանդիի տան հարեւանությամբ: Գանդին նոր էր դադարեցրել իր կյանքի 17-րդ հացադուլը: Այն ուղղված էր Հնդկաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող բռնությունների դեմ: Նա կարողացավ հասնել պայթյունների եւ բախումների կասեցմանը: Մինչ նրա միջամտությունը՝ բազմաթիվ հինդուիստներ եւ մահմեդականներ զոհվեցին: Իրադության հանդարտվելուց հետո Գանդին դուրս եկավ տնից` հավաքված բազմությանը խաղաղության կոչ ուղղելու, սակայն չհասցրեց: “Հինդու Մահասաբհա” խմբավորման անդամներից մեկը երեք անգամ կրակեց նրա վրա: Ականատեսներից մեկը` Նյու-Դելիի բնակիչ Նամբիարն էր: Մինչ շուրջբոլորը քաոս էր տիրում, նա հասցրեց պոկել Գանդիի արյան կաթիլով ցողված խոտը:




Լրահոս