Ռուսաստանյան լրատվամիջոցները տարածել են Մերձմոսկվայում ոստիկանի զոհվելը պատկերող կադրեր: Կապիտանը ընտանիքի հետ հանգստանալիս է եղել Օկա գետի ափին: Նա գտնվել է օդով լցված նավակի վրա, որն իր ետևից պարանով քարշ է տվել ջրային մոտոցիկլը: Կողքով անցնող նավակի հետ բախման արդյունքում ոստիկանը ծանր վնասվածքներ է ստացել, որոնք դարձել են մահվան պատճառ:
Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, ոստիկանությունը ստուգում է իր աշխատակցի մահվան հանգամանքները:
LifeNews հեռուստաալիքը պարզել է, որ ոստիկանը զոհվել է կնոջ և երեխաների աչքի առջև: Հանգստացողներիկց մեկը նկարահանել է ոստիկանի զոհվելու սարսափազդու կադրերը իր բջջային հեռախոսով:
Վերջերս լրատվամիջոցները հայտնել էին ևս մեկ նման դեպքի մասին: ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ Վլադիմիր Կուլակովը զոհվել էր մոտորանավակի պտուտակի հարվածից: Այդ դեպքի հետ կապված նավակ վարողը ձերբակալվել է, և հարուցվել է քրեական գործ: