Վրաստանում չեն բացառում Ռուսաստանի հետ նոր պատերազմի հավանականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վրաստանի խորհրդարանում պրոնախագահական մեծամասնության առաջնորդներից մեկը` Նուգզար Ցիկլաուրին, հայտարարել է, թե “շատ մեծ” է Ռուսաստանի հետ նոր պատերազմի հավանականությունը: Ըստ պաշտոնյայի` սրա առնչությամբ առաջիկայում մտահոգության պատճառ կդառնան Ռուսաստանի “Կովկաս – 2012” զորավարժությունները: “Դա մեզ հանգիստ լինելու հնարավորություն չի տալիս”, – ասել է Ցիկլաուրին: “Վրաստանը երբեք չի բացառում վտանգը Ռուսաստանի կողմից: Մենք ի պատասխան զարգացնում ենք մեր բանակը, պահուստազորի համակարգը եւ մշտապես տեղեկացնում ենք արևմտյան գործընկերներին”,- հավելել է Ցիկլաուրին:Իր հերթին վրաց արտգործնախարարը հայտնել էր, որ Թբիլիսին ցանկանում է Ռուսաստանից ամբողջական տեղեկատվություն ստանալ “Կովկաս – 2012”-ի մասին, սակայն Մոսկվան առայժմ չի տրամադրում:
 




Լրահոս