Թուրք նախարարը կոչ է անում պայքարել ալկոհոլի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թուրքիան առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կոչ է արել ծխախոտի դեմ պայքարին զուգահեռ պայքարել նաև ալկոհոլի դեմ: “Ծխախոտի դեմ պայքարում Թուրքիան մեծ հաջողությունների է հասել. Նախկինում ասում էին` “թուրքի պես ծխող” հիմա ասում են “թուրքի պես ծխախոտի դեմ պայքարող”,-հպարտացել է նախարարը:Նա նշել է, որ մինչև երկու տարի առաջ ուժի սրճարանները, ռեստորանները, հանրային վայրերն ու անգամ աշխատավայրերը ծխով էին պատված, ինչը վտանգում էր նաև չծխողների առողջությունը: Իսկ հիմա օդափոխության համակարգ չունեցող շինությունները և հանրային տրանսպորտը հայտարարվել են “ծխից դուրս” գոտի եւ օրենքը խախտողները տուգանվում են 40 դոլարի չափով:Հաջողությունից ոգևորված նախարարը որոշել է նույնը կիրառել նաև ալկոհոլի դեպքում:Նա Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կոչ է արել ավելի խիզախ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:
Նախարարն առաջարկել է բոլոր երկրների միջև ստորագրել համաձայնագիրը` ալկոհոլի արտադրությունը վերահսկելու, ինչպես նաև բնակչությանը պարբերաբար հիշեցնելու, ծխախոտի եւ ալկոհոլի վնասների մասին:




Լրահոս