Օդանավի 240 ուղևորներ տուժել են խուլիգանի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոնկոնգից Լոնդոն թռչող բրիտանական Virgin Atlantic ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել ետ վերադառնալ ուղևորներից մեկ վարքի պատճառով: 26-ամյա տղամարդը հանկարծակի սկսել է բղավել և խախտել կարգն օդանավում:

Քանի որ բորտուղեկցորդները չեն կարողացել նրան կարգի հրավիրել, անձնակազմի հրամանատարը ետ վերադառնալու որոշում է կայացրել: Մինչ այդ «Էյրբասը», որում 240 ուղևոր կար, արդեն հասցրել էր հազար կիլոմետր ճանապարհ կտրել:

Հոնկոնգի օդանավակայան վերադառնալուն պես խուլիգանին ձերբակալել են: Օդանավը Լոնդոն կթռչի միայն այսօր երեկոյան, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս