Կանխվել է Զատիկ մանկատան սանի ինքնասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` ապրիլի 3-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները կանխել են ինքնասպանության փորձ:Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ոստիկաններ Արման Ալեքսանյանն ու Կնյազ Բարսեղյանը գիշերային ծառայության ժամանակ` ժամը 23.50-ի սահմաններում, նկատել են, որ Կիևյան կամրջի վրա մի աղջիկ երեխա է կանգնած:Ոստիկանները, մոտենալով աղջնակին, պարզել են, որ վերջինս ցանկանում է իրեն նետել կամրջից: Իրավապահները, սակայն, կարողացել են կանխել այդ մտադրությունը եւ աղջկան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:Պարզվել է, որ այդ աղջիկը 16-ամյա Ա.Մ-ն է, ով ժամանակավորապես հանձնված է եղել “Զատիկ” մանկատան խնամքին: Պարզվել է նաեւ, որ Ա.Մ.-ն փախուստի էր դիմել մանկատնից:Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Վլադ Անոյանի կողմից նյութեր են նախապատրաստվել:
Գ.Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ նախապատրաստված նյութերն ուղարկվեցին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժին:




Լրահոս