ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն ընտրակաշառք բաժանելու նոր մեխանիզմ է որդեգրել: Այս օրերին կուսակցությունը ցուցակագրում է քաղաքացիներին` այդպես փորձելով մոտավոր պատկեր կազմել իր պոտենցիալ ընտրողների ու ընտրակաշառքի դիմաց ձայն տվողների մասին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ցուցակագրված քաղաքացիներին ՀՀԿ-ականները հավաստիացնում են, թե այդ գումարը բաժանվելու է մայիսի 4-6-ը, այսինքն՝ ընտրություններից երկու-երեք օր առաջ: Պարզելու համար, թե ինչու է ՀՀԿ-ն վճարման այդ կարգն ընտրել, դիմեցինք ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ պատգամավոր Հովհաննես Սահակյանին: Վերջինս, բնականաբար, հերքեց լուրերը` ասելով, թե դրանք ստախոսների մտացածին գործողություններ են եւ վկայում են նրանց պարտվողական հոգեբանության մասին: Մինչդեռ ողջ հանրապետությունում շրջանառվում է այդ «ստախոսությունը»:




Լրահոս