ԿԵՂԾ ԷՋԵՐ ԵՎ ԱՆԿԱՏԱՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆեյսբուքյան օգտատերերից Արթուր Ղազարյանը, մեջբերելով Սերժ Սարգսյանի 2008թ. նախընտրական ծրագրից այս հատվածը. «Հայկական ընտանիքների եկամուտներն առնվազն կկրկնապատկվեն: Ցանկացած նորաստեղծ ընտանիք կունենա բնակարան եւ ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն: Կենսաթոշակային բարեփոխումները կհանգեցնեն նրան, որ քաղաքացու թոշակը կբավարարի արժանապատիվ կյանքով ապրելու համար», հռետորական հարց է հնչեցնում. «Ու սենց շարունակ… Հիմա էլ ասումա` «Հավատացեք, որ փոխվենք»: Բա էսքանից հետո ոնց կարամ չհավատամ ))))))))»:
Գրառման տակ իր մեկնաբանությունն է թողել «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համատեղ նախընտրական ցուցակի 9-րդ համարը զբաղեցնող Իզաբելլա Աբգարյանը, ով գրում է. ««Հայկական ընտանիքների» դա դեռ չի նշանակում` բոլոր ընտանիքների: Որոշ ընտանիքների եկամուտներ իսկապես կրկնապատկվեցին…», իսկ գրառման հեղինակը, իր հերթին հեգնելով, նշում է գրառման աղբյուրը` http://hhk.am
/hy/election-program/:
Մեկ այլ օգտատեր` Աշոտ Խուրշուդյանն էլ գրում է, որ «Ֆեյսբուք»-ում կեղծ էջեր  ստեղծելով` մարդիկ սկսել են գումարներ աշխատել. «Սովետը յուրօրինակ սիստեմ էր, որի թերությունների հիման վրա բրեժնեւյան ժամանակաշրջանը ծնեց կաշառակերության միջոցով կառավարվող պետություն, որն էլ սկսեց քայքայել համակարգը: Այսօր ստեղծվել է նման յուրօրինակ համակարգ, որը աչքիս հենց կոռուպցիայի պատճառով քայքայվելու է: Խոսքը չի գնում ընտրակաշառքների մասին: Այլ ընտրական զեղծարարությունը կառավարելու համակարգի մասին: Ասենք, եթե մարդ փող է ստանում անձնագրի տվյալի հիման վրա, նա թքած ունի, թե դա ինչ տվյալ է: Երբեմն նման տվյալներ հավաքողները ասում են` «այ բալամ, ում ուզում ես ձայնդ տուր»: Ասում են ՖԲ-ում լիքը բարգավաճական ծտեր կան: Չեմ հանդիպել: Ասում են նաեւ, որ ինչ-որ վճարման համակարգ էլ է մշակված ու այդ ֆեյսբուքագործունեությունը վարձահատույց է լինում: Մի քիչ առաջ հանդիպեցի նման մի կեղծ օգտատերի: Փաստորեն մարդիկ փող աշխատելու ձեւը գտել են, բացում են մի 20 հատ կեղծ էջ ու փող են աշխատում` իբր 20 հոգու «վերբովկա են» արել: Խեղճ ֆեյսբուքում «ազնիվ» աշխատողներ… Չէ կոռուպցիան հենց ինքն է քանդելու է ընտրակեղծարար համակարգը ՃՃՃ»:
Մեկնաբանություններում, ամենայն հավանականությամբ ԲՀԿ-ական Սարգիս Նասիբյանն էլ, ըստ էության ընդունելով, որ ԲՀԿ-ն ունի կեղծ էջեր, այսպես է արձագանքում գրառմանը. «Աշոտ ջան ինչու ես միայն մեկ կուսակցություն նշում, բոլորն էլ դրանով են զբաղված», իսկ գրառման հեղինակն էլ գրում է. «Սարգիս ջան, իմ մոտ չեմ բուծում, որ բոլորին իմանամ. ընկերներիս ցանկը զուլալ ջրի պես մաքուր եմ պահում: Իսկ դա նշեցի, քանի որ «7 օրից» էր հանդիպածս «ծիտը»»:  Իզաբելլա Աբգարյանն էլ գրում է. «Բա որ այդ վարձկան-անուղեղները սկսում են օրինական ու արդար պետություն կառուցելուց խոսալ…))))))))) Իրականում, խղճում եմ նրանց: Մարդ էլ սեփական մտքերը չկարողանա արտահայտել, այլ գրի թելադրանքով…»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս