Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, ապրիլի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով, իրենց բնակարաններից բերման են ենթարկել 3 երիտասարդի, որոնք խոստովանել են, որ ս/թ մարտի 25-ի գիշերը, Ավստրիական մանկական հիվանդանոցի շինհրապարակից գողացել են 2.200 մ տարբեր տեսակի պղնձյա էլեկտրական մալուխ` պատճառելով 5.000.000 դրամի նյութական վնաս: Ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունը, գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Բերման են ենթարկվել 5 մլն դրամի պղնձալար գողացած երեք երիտասարդները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ