Արդարադատության նախարարը տեղյակ չէ, որ Կոշ ՔԿՀ–ում կալանավոր է ինքնասպան եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր, ապրիլի 5-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Կոշ Քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես armlur.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության Կոշ քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) են այցելել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Օպերատիվ քննչական խումբը և Արդարադատության նախարարության պաշտոնյաներ։ Այսօր Կոշ ՔԿՀ–ում հայտնաբերվել է 1969թ. ծնված Միսակ Ստեփանյանը՝ կախված վիճակում։Գ. Շամշյանը հայտնում է, որ Մ. Ստեփանյանը 2011թ. դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման ավազակային հարձակում կատարելու համար։ Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրօրի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (Ավազակային հարձակում՝ խոշոր չափերով գույքի հափշտակման համար, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): Ի դեպ, Շամշյանը հայտնում է, որ Կոշ ՔԿՀ–ում Մ. Ստեփանյանը ավելի շատ հայտնի էր ,թզբեհ սարքողե։ Գ. Շամշյանը հայտնում է, որ այսօր հարցրել է Կառավարության նիստին այցելող Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մասին, թե արդյո՞ք նա տեղյակ է տեղի ունեցած փաստի մասին, ինչին ի պատասխան նախարարն ասել է, որ տեղյակ չի։
 




Լրահոս