Թբիլիսիի կենտրոնում Տաբուկաշվիլի փողոցում կառուցվող հյուրանոցի շինարարները գործադուլ են հայտարարել: Նրանք պահաջում են վճարել իրենց աշխատավարձի պարտքերը:
Բանվորները մեղադրում են իրենց գործատուներին ոչ միայն ժամանակին աշխատավարձեր չվճարելու, այլև՝ աշխատանքային պայմանների հետ կապված խախտումների մեջ:
Թուրքական ընկերության կողմից վարձված շինարարության աշխատակիցները փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը. տեղեկացրել է «Ռուատավի-2» հեռուստաընկերությունը:
«Մարդիկ այստեղ օր ու գիշեր են աշխատում, այս օբյեկտն ընդանրապես կանգ չի առնում…Այստեղ 50 մարդ է աշխատում, որոնցից 54-ը բանկում պարտքեր ունեն», – մեջբերում է Новости-Грузия-ն ակցիայի մասնակից Արսեն Ցինցաձեի խոսքը:
Շինարարներին հաջողվել է հանդիպել ընկերության ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումն արդյունքի չի հանգեցնել: