Երևանի անցյալն ու ներկան 7 րոպեում՝ պարի լեզվով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ինքդ քո իրականությունում դժվարանում ես տեսնել այն, ինչ արժեքավոր, հետաքրքրական, բազմաշերտ ու ապրեցնող է, հարկավոր է նույն քո իրականությունը դիտել օտարի աչքով:

3 օր ու գիշերում Ջևան Չաուդհուրիի նկարահանած տեսահոլովակը հենց այն հայացքի արձանագրությունն է, որը նորովի է ցույց տալիս ու պատմում Երևանի մասին։ 7 րոպե 35 վայրկյան տևողությամբ սև ու սպիտակ տեսահոլովակը շատ վառ կերպով միաժամանակ ցույց է տալիս Երևանի մեկ օրն ու պատմությունը:

Լոնդոնաբնակ ճարտարապետ Ջեվան Չաուդհուրին Երևանի առօրյայի և պատմության համադրությունը ներկայացրել է պարի լեզվով, իսկ դրանում նրան օգնել են 47 պարողներ։ Նա առաջարկում է տեսահոլովակը դիտելուց առաջ մի փոքր տեղեկանալ հայոց պատմությանը. «Երևանը հնագույն քաղաքներից մեկն է, որը մինչև օրս առանց ընդհատումների հայերի բնակավայրն է ու քաղաքակրթության կրող։ Միայն ինտուիցիան քիչ կլինի Երևանի իրականությունը լիովին պատկերացնելու համար։ տեսահոլովակը դիտելուց առաջ թեթև հայացք գցեք հայոց պատմութանը»:

«Moving Cities» շարքում, Երևանից բացի, հայտնվել են Բրյուսելը, Փարիզը, Լոնդոնը, և սա վերջը չէ:

imyerevan.com




Լրահոս