Մանուել Նոյերի արձանը կհայտնվի Մադամ Տյուսսոյի թանգարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերի մոմե արձանը կհայտնվի Բեռլինի Մադամ Տյուսսոյի թանգարանում, հայտնում է AFP-ն: Նախկինում թանգարանում ներկայացված էին գերմանացի ֆուտբոլիստներ Օլիվեր Կանի, Մեսուտ Օզիլի և Յուրգեն Կլինսմանի արձանները:

«Մանուել Նոյերը համարվում է ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը, իսկ աշխարհի առաջնությունից հետո նա մեր հաճախորդների կողմից ավելի պահանջված դարձավ», – պատմել է թանգարանի տնօրեն Սանդրա Շմալցրիդը:

Նա նաև ափսոսանք է հայտնել, որ թանգարանն ի զորու չէ հավաքականի բոլոր ֆուտբոլիստների արձաններն ունենալ` «200 հազար եվրո մեկ ֆուտբոլիստի համար. դա հնարավոր չէ»:




Լրահոս