Հ. Մխիթարյանն իր առաջին տիտղոսը նվաճեց «Բորուսիայի» կազմում (ֆոտոշարք)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ դորտմունդյան թիմի կազմում նվաճեց իր առաջին տիտղոսը` Գերմանիայի Սուպերգավաթը:

Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղում խփելով երկու գնդակ` դորտմուդցիները դարձան Գերմանիայի սուպերգավաթակիր: Հանդիպման հաշիվն էլ բացել էր հենց Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Երևանի «Փյունիկի» կազմում Մխիթարյանը 3 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 1 անգամ՝ գավաթակիր, իսկ «Շախտյորի» կազմում ՝ 3 անգամ երկրի չեմպիոն, ինչպես նաև գավաթակիր:

1

2

3

4

5

6

7

8




Լրահոս